ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԽԻՎ
 
 


ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ Մ. ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
2013 թվականի հուլիսի 1-ից

Մ. Սարյանի ստեղծագործությունների ժամանակավոր թեմատիկ ցուցահանդեսները հիմնականում բացվում էին առաջին հարկում, որն հատկացված է Վարպետի գրաֆիկական աշխատանքների ցուցադրության համար: Ամեն անգամ նոր ցուցադրություն կազմակերպելիս պահանջվում էր ապամոնտաժել գրաֆիկայի մշտական ցուցադրությունը:
Այժմ, երբ Մ. Սարյանի տուն-թանգարանը ունի ևս մեկ՝ չորրորդ հարկ, այս խնդիրը լուծվելու է: Բացի այդ այս նոր սրահում, որը կկոչվի Ղազարոս և Արաքսի Սարյանների անունով մշտապես կանցկացվեն արդեն սիրված երեկոներն ու համերգները: Նախատեսվում է նաև այստեղ անցկացնել նոր կրթական ծրագրեր երեխաների և պատանիների համար:
Կատարվել է Մարտիրոս Սարյանի բնակելի տան վերանորոգումը: Այսպիսով լիովին ավարտվել է Վարպետի տուն-թանգարանի հիմնանորոգումը: Ցուցասրահներից և նորացված հուշաստեյանկից բացի այցելուների համար առաջին անգամ կբացվեն նկարչի բնակելի սենյակները, Ղազարոս Սարյանի աշխատասենյակը, ինչպես նաև սրճարան:
Այժմ կատարվում են նոր ցուցադրության կազմակերպման աշխատանքներ:

Չորրորդ հարկ   Վերելակ
     
 
3-րդ հարկի սրահ    Իրականացվել է Վարպետի վաղեմի ցանկությունը՝ վիտրաժ տնից դեպի արվետանոց տանող աստիճանավանդակում
 
ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 
ԱՐԱՔՍԻ ՍԱՐՅԱՆ. «Հոդվածներ, զեկույցներ, հաղորդումներ»
ԱՐԱՔՍԻ ՍԱՐՅԱՆԻ «Հոդվածներ, զեկույցներ, հաղորդումներ» ժողովածուն ներկայացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում...
/Արմենպրես լրատվական գործակալություն/
Մանրամասն ...
Տիգրան Մանսուրյան. Ղազարոս Սարյանը
Երևակայել անգամ չէի կարող, որ Սարյանների տանը հաճախ այցելելու իրավունք և պատեհություն պիտի ունենամ...
/Գրանիշ գրական համայնք/
Մանրամասն ...
Մարտիրոս Սարյանի ծաղիկների ու գույների գաղտնիքը
Ճերմակ Սարյանի մոտ Լևոն Թոքմաջյանը հաճախ է գալիս: Մարմարն է մաքրում, Վարպետի հետ զրուցում արվեստի վրա ժամանակի անզորության մասին...
/armeniatv.am/
Մանրամասն ...
Արվեստաբան Արաքսյա Սարյան.
Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»
«Այսօր ամեն ինչ շատ անձնական է… Միջին շնորհալի մարդուն պետք է ասել տաղանդավոր, այլապես թշնամի ձեռք կբերես»: Panorama.am-ի զրուցակիցն է արվեստաբան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսյա Սարյանը:
/Panorama.am/
Մանրամասն ...
 

Հատված «Մարտիրոս Սարյան» վավերագրական ֆիլմից: Ֆիլմը նկարահանել է «Հայֆիլմ» կինոստուդիան 1965 թվականին: Ռեժիսոր` Լաերտ Վաղարշյան, տեքստի հեղինակ` Իլյա Էրենբուրգ, երաժշտության հեղինակ` Ղազարոս Սարյան:

 
ՎԻՐՏՈՒԱԼ ԴԻՏՈՒՄ
 
                         
                   

Կայքի հայերեն տարբերակի թողարկումը նվիրվում է
Արաքսի Սարյանի պայծառ հիշատակին:
 
                         

ԱՐՎԵՍՏԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ



Մանրամասն ...
Լրացավ Վարպետի ծննդյան 136-ամյակը

Լուսանկարը` Անդրանիկ Քոչարի, 1959
 
«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն

2016թ. փետրվարի 29-ին լրացավ Մարտիրոս Սարյանի ծննդյան 136-ամյակը: Սա այն տարիներից է, երբ Վարպետի ծննդյան օրը նշվում է փետրվարի 29-ին՝ ճիշտ օրը (հին տոմարով` փետրվարի 16): Այդ առթիվ Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրենին և աշխատակիցներին հյուրընկալեց Մ. Սարյանի անվան №86 հիմնական դպրոցը: Դպրոցում կազմակերպված բովանդակալից միջոցառմանը մասնակցելուց հետո Մ. Սարյանի տուն-թանգարանի աշխատակազմը աշակերտների և մի խումբ մտավորականների հետ ուղևորվեց Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու մեծանուն նկարչի շիրմին: Հյուրերի թվում էին գրականագետ Ա. Իսահակյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Է. Միլիտոնյանը, քանդակագործ Լ. Թոքմաջյանը, ճարտարապետ Գ. Գյուրջյանը, «Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր Ա. Վարդանյանը և ուրիշներ: Ողջույնի խոսքով հանդես եկան Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռ. Սարյանը, թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Է. Միլիտոնյանը, քանդակագործ Լ. Թոքմաջյանը, ինչպես նաև Մ. Սարյանի անվան №86 հիմնական դպրոցի սաները: Ծնունդդ շնորհավոր, Վարպե'տ:

Պատգամդ լինի հարատև և կրթի հազարավոր սերունդներ: