Մարդուն իրավունք չէ տրված նայել արևին... Այդ հրաշքը, որ մարդուն կյանք է տալիս, ասում է.
«Մի նայիր ինձ, այլապես կկուրանաս»: Իսկ կյանքն առանց աչքերի չես տեսնի և չես զգա:

Կերպարվեստը մարդն ընկալում է աչքով: Եվ նկարիչը, ում բնությունը տվել է տեսնելու, նշանակում է նաև զգալու, մեծ պարգևը իր նկարներում մարդու առջև բացահայտում է կյանքն իր գեղեցկության մեջ:

                                                                                                        Մ. Սարյանի ձեռագրերից
    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2019

2019

Տիեզերքը ԵՎ վրձիններ: Երկիրը պատկերելիս
   

2019 թ. նոյեմբերի 23-ից 2020 թ. հունվարի 26-ը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կգործի «Տիեզերքը և վրձիններ: Երկիրը պատկերելիս» ցուցահանդեսը: Առաջին անգամ Հայաստանում կցուցադրվեն տիեզերագնացներ՝ Ալեքսեյ Լեոնովի և Վլադիմիր Դժանիբեկովի, և նկարիչներ՝ Մարտիրոս Սարյանի, Տամարա Տեր-Գրիգորյանի, Տիգրան Մանակյանի ստեղծագործությունները: Ցուցահանդեսը կազմակերպված է Մոսկվայի Տիեզերագնացության թանգարանի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի կողմից:

Ցուցահանդեսը կգործի մինչև 2020 թվականի հունվարի 26-ը:

                         
Եվգենի Պետրոսյանը Մ. Սարյանի տուն-թանգարանում
   

Տաղանդավոր դերասան, հումորիստ Եվգենի Պետրոսյանն իր գրառումն արեց տուն-թանգարանի տպավորությունների մատյանում:

                         
Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 58 05 68
info@sarian.am