Ալեքսանդր Թամանյանին, 1926, սեպտեմբերի 22, Փարիզ

Շատ սիրելի Ալեքսան,
Վաղուց ի վեր քեզ ուզում եմ գրել, բայց ինչ-որ բան միշտ խանգարում է: Որոշեցի սկսել. Ասում են սկսելն է դժվար, իսկ հետո մի կերպ կարելի է վերջացնել: Ես մի քանի բացիկներ ուղարկեցի մեր մայրաքաղաքի, բայց ոչ ոք, բացի Ախիկյանից, չպատասխանեց:
Գրելու շատ բան կա, այնքան շատ, որ չեմ իմանում ինչի մասին գրեմ, ինչից սկսեմ: Մի քանի օր առաջ առիթ ունեցա Ֆրանսիայում ճանապարհորդելու ավտոյով` Փարիզից մինչև Շամոնի: Ֆրանսիան շատ գեղեցիկ և բարեկեցիկ երկիր է, աղքատության հետքեր անգամ չկան, ծայրից մինչև ծայր կարծես թե մի մեծ քաղաք է լավ ճանապարհներով, լավ համով շենքերով, գեղեցիկ է շատ: