Արշակ Չոպանյանին, 1928, մարտի 24, Երևան

Երկու շաբաթ է, ինչ որ Երևանումն եմ, ընտանիքս առողջ գտա, երեխաներս` մեծացած:
Քաղաքը մեծ չափով փոփոխվել է, մի շարք գեղեցիկ ոճով տներ են շինված, չնայած դրան բնակարանային կրիզիսը շատ մեծ է: Հայաստանում մասնավորապես, ինչպես և ամբողջ Անդրկովկասում, այս տարի չտեսնված և չլսված ձմեռ է, սարերում և ձորերում աներևակայելի քանակությամբ ձյուն է եկել, այնպես որ հեղեղումների վտանգ կա, եթե այդ ձյունը առաջ սկսի հալչել:
…Փարիզից ուղարկած նկարներս դեռ չեմ ստացել, բայց տեղեկություն կա, որ արդեն հասել են Բաթում:
…Սպասում եմ գարնանը, որ սկսեմ նկարել Երևանի ծաղկազարդ գարունը: