Ասքանազ Մռավյանին, 1924, հունիս-հուլիս, Վենետիկ

Այստեղ, Վենետիկում, ապրում է Ավետիք Իսահակյանը: Շատ ուրախացավ իմ գալուս, որ վերջապես կենդանի մարդ է գալիս, և, լսելով իմ անկեղծ գովասանքները մեր երկրի շինարարների հասցեին, ավելի լցվեց ցանկությամբ վերադառնալու Հայաստան և մասնակից լինելու մեր երկրի վերածնության գործին: Դու երևի ծանոթ ես հետը անձամբ, գուցե կարելի է մի կերպ հաջողացնել նրա գալը: Այստեղ պատահեցի Էդգար Շահինին, խնդրեց, որ ուղարկենք Երևանից իր նկարների ցուցակը: Պակասավորները կուղարկեմ, ասաց, և հայտնեց յուր շնորհակալությունը, որ հայոց կառավարությունը նրա նեղ օրին օգնել է: Ես ասացի, որ Ձեզ Հայաստանում շատ սիրում են, մենք Ձեր նկարներին պետք է հատկացնենք առանձին սենյակ: