Կոնստանտին Կանդաուրովին, 1925, մարտի 22, Երևան

Թանկագին Կոնստանտին Վասիլևիչ.
Ցավոք, Մոսկվա գալու իմ որոշումը հիմա հետաձգել եմ մի առժամանակ. մանավանդ դժվար է Մոսկվայում հույս կապել որևէ էական բանի հետ: Ուրեմն, առայժմ մինչև աշուն: Իսկ մեզ մոտ գարունն արդեն իր եռուն շրջանում է, և ծառերը սկսում են ծաղկել, իսկ դա այստեղ շատ գեղեցիկ է, գարունից բաժանվել չես ուզում: Ես խնդրել եմ նկարներն ուղարկել, որովհետև այստեղ ամսի 20-ից ցուցահանդես է բացվում:
Մտադիր եմ աշնանը մեծաքանակ աշխատանքներով գալ Մոսկվա` ցուցահանդեսի:
Ողջույն Աննա Վլադիմիրովնային: