Լավրենտի Բերիային, 1946, հուլիսի 30, Երևան

Մեծարգո Լավրենտի Պավլովիչ.
Ձեզ քաջ հայտնի է Մերձավոր Արևելքի հնագույն երկրների` Հայաստանի և Վրաստանի նյութական մշակույթի հուշարձանների պատմագեղագիտական նշանակությունը: Միայն Հոկտեմբերյան Մեծ հեղափոխությունից հետո մարդկության պատմության և մշակույթի համար վիթխարի նշանակություն ունեցող այդ հուշարձանների ուսումնասիրումն ու պահպանումը դրվեց պատշաճ մակարդակի վրա:
Անհրաժեշտ փոխադրամիջոցների բացակայությունը չափազանց դժվարացնում է Կոմիտեի աշխատանքները՝ ուղղված հուշարձանների ուսումնասիրմանը և պահպանությանը:
Համոզիչ կերպով խնդրում եմ Ձեզ` տալ համապատասխան կարգադրություն, որպեսզի Հայաստանի հուշարձանների պահպանության կոմիտեին հատկացնեն հայրենական արտադրության երկու ավտոմեքենա՝ իրենց անհրաժեշտ պահեստամասերով:

ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր,
Ստալինյան մրցանակի դափնեկիր,
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մ. Սարյան