Լուսիկ Սարյանին, 1927 թ. փետրվարի 20, Փարիզ

Ի՜նչ լավ է... այսօր այնքան բարձր է տրամադրությունս, ամբողջ օրը աշխատել եմ, չեմ կարողացել բաժանվել աշխատանքներիցս, մութը միայն խանգարեց: Օրը վերջացավ-գնաց, իսկ աշխատելու ցանկությունը սրտումս մնաց: Ոչ մի աշխատանք այնքան հրապուրիչ չէ, ինչպես նկարչությունը... Այսօրվա պես շատ երբեք չեմ աշխատել... Ես այսօր ինձանից շատ գոհ եմ...