Մաքսիմիլիան Վոլոշինին, 1914, փետրվարի 7, Մոսկվա

Թանկագին Մաքսիմիլիան Ալեքսանդրովիչ. Մի քանի անգամ փորձել եմ նամակ գրել, բայց այդպես էլ ոչինչ չէր ստացվում: Սակայն այս անգամ, ստացվի թե չստացվի, որոշել եմ ինչ գնով էլ լինի այս նամակը ուղարկել Ձեզ: Իմ մասին գրած Ձեր հոդվածը, կարծում եմ հոյակապ է, ես այն մի քանի անգամ վերընթերցել եմ և կարդացել որպես ճշմարտության վրա հիմնված առանձին ստեղծագործություն: Ես շատ ուրախ եմ, որ դուք գրում եք այն, ինչ կա, և, խոստովանում եմ, Ձեր դիտողությունը ինձ հուզում է: