Ռուբեն Դրամբյանին, 1927, հոկտեմբերի 27, Փարիզ

Սիրելի Ռուբեն Գրիգորևիչ Փարիզը վերջնականապես գերել է ինձ, եթե մի տեղ կա, ուր նկարիչը կարող է ապրել ու աշխատել` դա Փարիզն է: Ճիշտ է կյանքն այստեղ շատ ծանր է, փող աշխատելը շատ դժվար, միայն ճարպիկ մարդկանց համար է լավ, ինչպես և ամեն տեղ: Հիմա ես բոլորովին ուրիշ մարդ եմ, աչքերս բացվել են, և ես այժմ, իրոք, ազատ արվեստագետ եմ, էլ ավելի շատ եմ ներծծված ֆրանսիական մեծ իսկական արվեստի սկզբունքներով: Այժմ իմ նպատակն է` հենց որ վերադառնամ, մեկ, երկու տարի աշխատեմ անդուլ-անդադար, այնուհետև վերադառնամ նկարների մեծ բեռով և բացեմ իմ ցուցահանդեսը: Այս մի տարին Փարիզի համար քիչ է, պետք են շատ տարիներ, այստեղ պայքարը դաժան է, մեզանում չեն ճանաչում Փարիզը: Նկարչի համար Փարիզն ամեն ինչ է…