Ռուբեն Դրամբյանին, 1927, հունվարի 24, Փարիզ

Սիրելի Ռուբեն Գրիգորևիչ.
Ստացա Ձեր հանգամանալի նամակը, որի համար շատ շնորհակալ եմ: Այն այնքան հետաքրքիր է և այնքան ուրախալի նորություններ է պարունակում, որ ինչ-որ չափով լրագրային հոդված է հիշեցնում, և եթե դուք թույլ տայիք, կարելի կլիներ որոշ մասերը ամբողջությամբ տպագրել Փարիզում լույս տեսնող "Erivan" թերթում: …Շատ ուրախ եմ, որ Երևանը կառուցվում է և վերածվում մայրաքաղաքի: Ես նույնպես երազում եմ կառուցել մի տնակ ու արվեստանոց, նույնիսկ մի առանձին պատկերասրահ իմ գործերի համար: Բայց բանաստեղծը վաղուց է ասել` «Երազանքներ, երազանքներ, ուր է ձեր քաղցրությունը: Այդպես էլ, երևի, կսատկենք` երազանքների հետ:»