Ռուբեն Դրամբյանին, 1934, հոկտեմբերի 27, Աշխաբադ

Ամենահետաքրքիրն ու հմայիչը թուրքմեններն են, թուրքմենուհիները ու նրանց ուղտերը: Այս բոլորը միասին վիթխարելիորեն սքանչելի են, անդադար նայում ես ու երբեք չես ձանձրանում … - այս բոլորը հրաշալի է ռիթմիկ, հանգիստ, միևնույն ժամանակ խիստ: Սրանք բոլորը անապատի զավակներն են, դաժան անապատի, բայց դրա հետ մեկտեղ առինքնող, զարդարուն: Այդ քարացած հուզող ծովը` անապատը, ցնցող տպավորություն է թողնում… Ես անսահմանորեն երջանիկ եմ, որ եկա այստեղ ու տեսա այս ամենը…