Մարդուն իրավունք չէ տրված նայել արևին... Այդ հրաշքը, որ մարդուն կյանք է տալիս, ասում է.
«Մի նայիր ինձ,այլապես կկուրանաս»: Իսկ կյանքն առանց աչքերի չես տեսնի և չես զգա:
Կերպարվեստը մարդն ընկալում է աչքով: Եվ նկարիչը, ում բնությունը տվել է տեսնելու, նշանակում է նաև զգալու, մեծ պարգևը իր նկարներում մարդու առջև բացահայտում է կյանքն իր գեղեցկության մեջ:

                                                                                                        Մ. Սարյանի ձեռագրերից
    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2024

2024

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ԼՈՒՍԻԿ ՍԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 130-ԱՄՅԱԿԻՆ ԼՈՒՍԻԿԸ՝ ՍԱՐՅԱՆԻ ՄՈՒՍԱՆ
  2023
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՑ
2024
ՀՈՒՆԻՍԻ 30-Ը

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ: «ՀԱՅԱՍՏԱՆ»


Կադրեր, թե ինչպես է Վիկտորյա Շահբազյանը ստեղծում «Հավերժական բարձունքներ» աշխատանքը՝ վերակենդանացնելով Հայկական լեռնաշխարհը։ Այս գեղեցիկ կատարողականն ապշեցուցիչ վերարտադրությունն է ականավոր հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» նշանավոր գործի:
Ընկղմվե՛ք հիասքանչ լանդշաֆտների, մշակութային էության և պատմական գեղեցկության մեջ, որոնք խորհրդանշում են մեր հարուստ ժառանգությունը: Եղե՛ք մեր պատմության ու մշակույթի փոխակերպման վկան՝ վարպետի աչքերով և նվիրյալ կատարողի ձեռքերով:

ՄԱՆՐԱՄԱՍՆ...
   



Միջոցառում՝ նվիրված Վենետիկի միջազգային բիենալեին Հայաստանի մասնակցության 100-ամյակին


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վենետիկի արվեստի 60-րդ միջազգային բիենալեի Հայաստանի ոչ պաշտոնական տաղավարում՝ AKNEYE ֆիջիթալ սփեյսում, կայացել է միջոցառում՝ նվիրված Վենետիկի միջազգային բիենալեին Հայաստանի առաջին մասնակցության 100-ամյակին...

ՄԱՆՐԱՄԱՍՆ...
   

Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 58 05 68
sarianmuseum@gmail.com