Հայաստան, Երևան, 375002
Սարյան փ., № 3
Հեռ.` (374 10) 58 05 68
Էլ.փոստ` sarianmuseum@gmail.com
Սարյան փ., № 3
Հեռ.` (374 10) 58 05 68
Էլ.փոստ` sarianmuseum@gmail.com
ԱՅԼ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ » ԱՐԵՎԵԼՔԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Արևելքի թանգարանում պահվող Մ. Սարյանի ստեղծագործությունների հավաքածուն են կազմում 16 գեղանկարչական աշխատանք: 1929-1966 թվականների ընթացքում դրանք ձեռք են բերվել հեղինակից, ինչպես նաև ՍՍՀՄ մշակույթի նախարարության և ցուցահանդեսային վարչության միջոցով:
Այս թանգարանի ֆոնդում են գտնվում Մ.Սարյանի վրձնած երևելի հայերի ՝ մեր մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, ռեժիսորներ Վարդան Աճեմյանի և Ռուբեն Սիմոնովի, ՌՍՖՀ ժողովրդական դերասանուհի Ցեցիլիա Մանսուրովայի դիմանկարները: Հավաքածուն հարստացնում են նաև Վարպետի արժեքավոր բնանկարներն ու նատյուրմորտները: